National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
15.06.2022
Խորհրդարանում հյուրընկալվել է ԵԱՀԿ ԽՎ նախագահի գլխավորած պատվիրակությունը
1 / 7

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հունիսի 15-ին հանդիպել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ԵԱՀԿ ԽՎ նախագահ Մարգարետա Սեդերֆելտի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը մասնակցել են ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ Լիլիթ Գալստյանը («Հայաստան» խմբակցություն) եւ Աննա Մկրտչյանը («Պատիվ ունեմ» խմբակցություն):

Ողջունելով հյուրերի այցը մեր երկիր՝ Թագուհի Թովմասյանը երախտագիտություն է հայտնել Մարգարետա Սեդերֆելտին՝ իր նամակներին արձագանքելու համար, որոնցում անդրադարձել է նաեւ Արցախի խնդիրներին եւ արցախահայության իրավունքներին: Խոսելով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրության մասին՝ նա մտահոգիչ է համարել ադրբեջանական զինուժի ներխուժումը ՀՀ ինքնիշխան տարածք: Հանձնաժողովի նախագահը հյուրերի ուշադրությունը հրավիրել է սահմանամերձ համայնքների բնակիչների իրավունքների պաշտպանության խնդրի վրա՝ նշելով, որ դրանք պարբերաբար ոտնահարվում են ադրբեջանցիների կողմից: Կարեւորելով տարածաշրջանում խաղաղության հաստատումը՝ նա, միեւնույն ժամանակ, անընդունելի է համարել պարտադրված խաղաղությունը եւ հավելել, որ այդ ուղղությամբ բավարար ջանքեր չեն գործադրվում: Թագուհի Թովմասյանը խնդիրների լուծման հարցում կարեւորել է միջազգային հանրության գործուն աջակցությունը:

Ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներն անդրադարձել են ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը՝ կարծիք հայտնելով, որ հակամարտությունը դեռեւս լուծված չէ: Ընդգծվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման եւ արցախահայերի՝ իրենց հայրենիքում խաղաղ ու անվտանգ ապրելու կարեւորությունը: Այս համատեքստում անդրադարձ է եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափի ոչ ակտիվ գործունեությանը: Բարձրացվել է 44-օրյա պատերազմի հետեւանքով տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության հարցը եւ այս առումով ընդգծվել ԵԱՀԿ-ի դերակատարությունը:

Պատգամավորները մանրամասներ են ներկայացրել մեր երկրի ներքաղաքական խնդիրների վերաբերյալ: Նրանք նշել են, որ վերջին շրջանում ընդդիմության կազմակերպած հավաքների ընթացքում տեղի են ունեցել մարդու իրավունքների խախտման ու խոսքի ազատության ոտնահարման դեպքեր:

Կողմերն անդրադարձել են նաեւ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԵՄ դերակատարությանը, ժողովրդավարական գործընթացներին ԵԱՀԿ ԽՎ աջակցության ձեւաչափին, մեր երկրում ժողովրդավարական կառույցների հզորացմանն ուղղված քայլերին եւ այլ հարցերի:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am